Փետրվարի 18-ին ժամը 17.00 սպասում ենք բոլորին «Թումանյանս» սրճարանում։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և «Թումանյանս» սրճարանի համագործակցությամբ մեկնարկում է «Ապրելու ձայնը» գրական-մշակութային նախաձեռնությունը, որի շրջանակում յուրաքանչյուր ամիս «Թումանյանս»-ում կկայանան հանդիպում-զրույցներ Արցախի գրական և մշակութային դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ։ Նպատակն է՝ եւ՛ ներկայացնել, եւ՛ բացահայտել Արցախի մեր շնորհալի հայրենակիցներին։

Առաջին հանդիպումը գրական է լինելու, կկայանա Գիրք նվիրելու օրվա նախօրեին։ Այն կազմակերպում ենք Արցախի գրողների միությանը կից վարչության անդամների հետ։ Գրողները կկարդան իրենց ստեղծագործությունները, ներկաները առիթ կունենան զրուցելու նրանց ստեղծագործությունների շուրջ։

Մենք կապահովենք ջերմ և անմիջական մթնոլորտ։ Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, մուտքն ազատ է։ Մեր առաջին հանդիպմանն իրենց ստեղծագործությունները կկարդան Նորեկ Գասպարյանը, Ալիսա Բաղդասարյանը, Սոնա Համբարձումը, Տաթև Սողոմոնյանը , Զարինե Սառաջյանը, Սերգեյ Սաֆարյանը, Նանար Պողոսյանը։ Ցանկության դեպքում ներկաները եւս կարող են կարդալ իրենց ստեղծագործություններից։ Միջոցառումը կուղեկցվի երաժշտական կատարումներով։

386