Փետրվարի 19-ին ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկել է սննդի և խմիչքների ամենամեծ՝ «𝑮𝒖𝒍𝒇𝒐𝒐𝒅 2024» 29-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է 190 երկրներից ավելի քան 5500 ընկերություն. հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Ցուցահանդեսին ներկայացված են 150 հազարից ավելի նորարարական ապրանքներ։ Նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ սննդի մատակարարման շղթաների կազմակերպման, ապրանքների առաջխաղացման և արդյունավետ վաճառքների իրականացման թեմաներով։

«Gulfood 2024» 29-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է երկու տաղավարներով, որտեղ ներկայացված է հայկական 47 ընկերությունների արտադրանք։

Հայկական ընկերությունների մասնակցությունն ապահովվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արտահանման խթանման միջոցառումների շրջանակներում, որի նպատակը ապրանքային շուկաների դիվերսիֆիկացումն է, օտարերկրյա շուկաներում հայկական արտադրանքի առաջխաղացմանը նպաստելը և հեռանկարային շուկաներ մուտք ապահովելը։

Ցուցահանդեսի շրջանակում հայկական ընկերությունների համար նախատեսված են B2B հանդիպումներ համաշխարհային խոշոր մատակարարների և գնորդների հետ. հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

502