Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։

«Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի միջադեպի հետևանքով վնասել է օդանավակայանի վառելիքի բաքերից մեկը»,- հայտնել է Դուբայի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հրդեհը մարելու աշխատանքներ են տարվում․ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

ԱՄԷ քաղաքացիական ավիացիայի վարչությունը երկուշաբթի՝ մարտի 16-ին, սոցիալական ցանցերում հայտարարել է, որ չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են։ Վերսկսման ամսաթիվը դեռևս չի նշվել։

Վարչության տվյալներով՝ կասեցումը «նախազգուշական միջոցառում էր՝ բոլոր ուղևորների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։

 

350