Արտագնա աշխատողներին վերաբերող որոշումը ընդունվել է 2018թ.-ից առաջ, որովհետև հարկային օրենսդրության մեջ միշտ եղել է այդպիսի կանոն, որ ռեզիդենտը վճարում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում առաջացող հարկերը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի բնակիչների կողմից Երևան-Մարտունի ճանապարհը փակելուն։
Բադասյանի խոսքով՝ երբ մենք ԱՊՀ շրջանակներում 2020թ.-ին միացանք պայմանագրին, անցած տարվանից էլեկտրոնային եղանակով գալիս են քաղաքացիների կողմից ստացված եկամուտները և որևէ բան չի մնում անել, քան այդ մասով վարչարարություն իրականացնել։ «Քանի որ արձագանք է եղել ադարացիության տեսանկյունից, ոչ թե գործող օրենքի կարգավորումների տեսանկյունից, ես կարծում եմ, որ որոշակի եկամուտների տեսակների մասով և որոշակի սահմանաչափով կարող ենք կիրառել արտոնություններ։ Սա ենթադրում է Հարկային օրենսգրքի փոփոխություն և այդ մասով Ֆինանսների նախարարության հետ սկսել ենք քննարկումներ»։