ՄԻԱՎ բացասական անձն, ով ունի ՄԻԱՎ-ով վարակման բարձր վտանգ, կոնտակտից հետո 72 ժամվա ընթացքում կարող է դիմել հետկոնտակտային կանխարգելման, որն իրականացվում է հակառետրովիրուսային դեղերի օգտագործմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Արդյունավե՞տ է

Կախված է մի շարք գործոններից, այդ թվում` կանխարգելումն իրականացնելու ժամկետից. իդեալական դեպքում պետք է սկսել կոնտակտից 4 ժամ չանցած, բայց ոչ ուշ քան 72 ժամը:

Ու՞մ է ցուցված դիմելու հետկոնտակտային կանխարգելման

Այն անձանց, ովքեր սերտ կոնտակտ են ունեցել ՄԻԱՎ վարակ ունեցողի` պոտենցիալ վտանգավոր հեղուկների, լորձաթաղանթների, վնասված մաշկի հետ:

Մինչև այժմ ու՞մ համար էր այն անվճար

ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելումը տրամադրվում էր միայն մասնագիտական վարակման վտանգի ենթարկված անձանց:

Ի՞նչ փոփոխություններ են եղել որոշման մեջ

2024թ. փետրվարից պետպատվերի շրջանակում ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելումը տրամադրվում է նաև ՄԻԱՎ վարակով պացիենտի հետ ոչ մասնագիտական շփում ունեցած անձանց (ռիսկի գործոնների գնահատման արդյունքների հիման վրա):

Ի՞նչ է ներառում հետկոնտակտային կանխարգելումը

խորհրդատվություն,

լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ,

կանխարգելիչ ՀՌՎ բուժման տրամադրում:

ՀԿԿ-ի տևողությունը 4 շաբաթ է:

Ո՞վ կարող է օգտվել ծառայությունից

Բոլորը՝ անկախ քաղաքացիությունից։

Ու՞ր դիմել` հետկոնտակտային կանխարգելման համար

Հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում»:

404