550 մլն եվրոյի ծրագրեր ունենքորոնք մեկնարկել են և գտնվում են այս կամ այն փուլում, մի մեծ մասը գնալու է փոքր և միջին ձեռնարկություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ԵՄ-ից 2,6 մլրդ աջակցություն տրամադրելուն։  
 

«Ես կարծում եմ, որ թափանիվը շարժվել է, իհարկե շատ ավելի ցանկալի կլիներ, որ ծրագրերն ավելի ծավալուն լինեին,»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը՝ ինքը հանրության մի մասի կողմից ընկալվում է որպես «ռուսամետ» գործիչ և խոչընդոտվում են արևմտյան ներդրումներին, Մհեր Գրիգորյանն ասաց. «Դե լավ, ուղղակի լուրջ չէ, ո՞նց է խոչընդոտվում, ո՞վ կարող է բացատրել, ձեր կարծիքով  ո՞նց կարող եմ ես դա անել»,- ասաց նա և կոչ արեց հարգել աշխատանքը:

Հարցին, թե Վահան Քերոբյանի հետ այս ամսին խնդիրներ չե՞ն եղել, նա ասաց. «Որտեղի՞ց պետք է լինեին»:

711