Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում գրել է․

«Ես կարդացի Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը՝ ի պատասխան երեկ Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարների մամուլի ասուլիսի ժամանակ արված կառուցողական խաղաղ հայտարարություններին։

Եվ ինչ զարմանալի է, որ մի երկրի պաշտոնական ներկայացուցիչը, որն, իբր, խաղաղության ճանապարհին անդադար ագրեսիվ զորավարժություններ է անցկացնում իր զինված ուժերում և անընդհատ զինում նրանց, հանդես է գալիս տարածաշրջանում լարվածությունն ու ապակայունացումը դատապարտող հայտարարություններով՝ հիմնվելով միայն մամուլի ասուլիսի վրա։

Արդյո՞ք Ադրբեջանի այս ռազմատենչ հայտարարությունները, էթնիկ զտումները, օկուպացիոն զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս չբերելը և սահմանային անդադար սադրանքների կազմակերպումը մեր տարածաշրջանն ապակայունացնող պատճառները չեն։ Հայաստանի Հանրապետության հետ ռազմական համագործակցությունն ունի մեկ նպատակ՝ բարձրացնել դիմադրության մակարդակը և ապահովել մեր ինքնիշխան տարածքների ամբողջականությունը։

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ Ֆրանսիային մեղադրելով կողմնապահության մեջ:

396