Իմ հաղթանակների համար երախտապարտ եմ բոլորիդ, որովհետև միշտ իմ թիկունքում զգացել եմ ձեր սերը․ Գոռ Սահակյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ համառ աշխատանքով ու իր կարողություններին հավատալով՝ նվաճել է այն մեծագույն հպարտությունը, որ նաև իր հաղթանակի պատվին Բուխարեստում ծածանվեց Հայոց եռագույնը:
«Իսկ իմ հաղթանակների համար երախտապարտ եմ նաև բոլորիդ, որովհետև միշտ իմ թիկունքում զգացել եմ ձեր սերը, ձեզնից փոխանցված ուժը, ձեր հավատը իմ հաղթանակի հանդեպ, ձեր ոգևորությունը իմ հաղթանակի համար: Իմ հանդեպ ձեր բոլորի հավատը ոչ միայն ուժ է տալիս, այլև պարտավորեցնում է միշտ բարձր պահել մեր երկրի մարզական պատիվը:
Շնորհակալ եմ բոլորիդ: Ցանկանում եմ, որ ամեն մեկդ իր ոլորտում հաջողություններ, հաղթանակներ ունենա»,- գրել է նա։
22 Փետրվար, 2024 22:57
1934
Գոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում
27 Օգոստոս, 2026 12:24
«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են 20 վարչական իրավախախտման դեպքեր․ Երևանի քաղաքապետարան
24 Օգոստոս, 2026 20:19
Գոռ Խաչատրյանը հաղթեց 2 սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար․ Մ-20 ԱԱ
18 Օգոստոս, 2026 17:00
Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
28 Ապրիլ, 2024 03:56
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը` Հայաստանի կրկնակի չեմպիոն
21 Հունվար, 2023 23:28
Գոռ Սահակյանը` ծանրամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն
28 Սեպտեմբեր, 2021 03:41