Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել էր օղակների վարժության բրոնզե մեդալակիր։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։

995