Սքեմով Բագրատը հրաժարվում է բացահայտել իր ֆինանսավորման աղբյուրները, քանի որ, ամենայն հավանականությամբ, այդ աղբյուրները Հայաստանի տարածքից դուրս են։

Ոչ մի հանցավոր բան չկա այս կամ այն քաղաքական շարժման բացահայտ ֆինանսավորման մեջ, դա օրինական է և նորմալ, օրինակ՝ 2018 թվականին այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը դրամահավաք էր կազմակերպել հանրահավաքներ կազմակերպելու համար։ Բայց Բագրատը, ակնհայտորեն, նման դրամահավաքի կարիք չունի, քանի որ ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չունի։

Պատասխանելով ֆինանսավորման աղբյուրների մասին հարցին՝ Բագրատն ասաց, որ մտադիր չէ որևէ բան ասել, և դա պետք է ճշտեն իրավասու մարմինները. «Այս երկրում ով ինչ հայտարարություն ուզում է՝ անում է ու պատասխանատվություն չի կրում դրա համար։ Կան համապատասխան մարմիններ, թող հետաքննություն անցկացնեն։ Մեր պատկերացրած ժողովրդավարությունը ոչ մի ընդհանուր բան չունի այն ամենի հետ, ինչ կա: Ասում են այն՝ ինչ ուզում են, հայտարարություններ են անում, գրում են ինտերնետում, հետո ասում՝ սա մենք չենք։ Հիմա, մենք այս ամբողջ աղբը մաքրում ենք»:

Այն խոզանոցից հետո, որը Բագրաստը սարքել էր աղբամանների միջոցով «աղբը, որը իրենք հիմա մաքրում են», լրիվ հակառակ իմաստ է ստանում, և այն բանից հետո, երբ ԵՊՀ-ի դիմաց պատռեցին նրա դիմակը, նրա վրդովմունքն այն մասին, որ «այս երկրում ով ինչ ուզում է հայտարարում է և դրա համար պատասխանատվություն չի կրում»՝ առնվազն սյուրռեալիստական է հնչում։

Բայց հիմա պարզ է, թե ինչպիսին է նրա պատկերացրած ժողովրդավարությունը։ Բագրատի ժողովրդավարությունը այն դեպքն է, երբ նա բարձրախոսով սուտ ու զրպարտություն է տարածում, բայց ոչ ոք չի համարձակվում հակադարձել նրան, քանի որ նահանջելու տեղ չունի, նրա թիկունքում կանգնած է Մոսկվան։

Իսկ իրավասու մարմիններն իսկապես պետք է ուսումնասիրեն Բագրատի ֆինանսավորման աղբյուրները: Մենք վստահ ենք, որ շատ հետաքրքիր բաներ են ի հայտ գալու, որոնք տհաճ են սքեմի մեջ գտնվող մարդու որոշ հետևորդների համար:
 

885