Հրդեհ Երվանդաշատ գյուղում. այրվել է մոտ 1200 հակ անասնակեր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում անասնակեր է այրվում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի Արածանիի փողոցի անասնագոմերից մեկին կից այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:26-ին, մարվել՝ 18:33-ին։ Այրվել է մոտ 1200 հակ կուտակած անասնակեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Երվանդաշատի հենակետի կամավորները, ներգրավվել է 1 տրակտոր և 2 բեռնատար ավտոմեքենա:
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ:
17 Սեպտեմբեր, 2025 22:35
60