Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում կայացած «Հայաստանը տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների կիզակետում» խորագրով կլոր-սեղան քննարկմանը: Այս մասին տեղեկացրել է ԱԳ նախարարությունը:

 

Քննարկման ընթացքում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հարևանների հետ հարաբերությունների ներկա մակարդակը, անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ մասնավորապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:

 

Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ վճռականությանը՝ Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում ընձեռնվելիք հնարավորությունները:

 

Քննարկմանը մասնակցել են փորձագետներ, Ֆրանսիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ։ Քննարկումը վարում էր Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Թիերի դե Մոնբրիալը։

66