
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արտաշատ քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը տան բակում կանեփ է աճեցնում և թմրամիջոց պատրաստում։ Սեպտեմբերի 15-ին Տեղեկությունը հաստատվեց. տղամարդու տան բակում՝ ակնհայտ տեսանելի վայրերում դրված էին կանեփի բույսեր և կանեփի չորացված զանգված։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տան բակում հայտնաբերվեց կանեփի 326 բույս: Տանտերը նաև ներկայացրեց 61 գրամ կանեփանման զանգվածով երեք փաթեթ ու հայտնեց, թե մարիխուանան պատրաստել է ինքը` իր օգտագործման համար։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: