Ձորաղբյուրում մեքենան կախվել է դեպի ձորակը. օգնության են հասել փրկարարները

Փետրվարի 25-ին, ժամը 12։59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի փոքր գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը, տուժածներ չկան. ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն ուղղել են «Opel» մակնիշի ավտոմեքենան։
26 Փետրվար, 2024 00:05
688
Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր ավտոճանապարհի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
25 Հուլիս, 2025 15:10
Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է
14 Հուլիս, 2025 13:28
Ձորաղբյուրի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
11 Հուլիս, 2025 18:54