Մեխիկոն, որը մոտ 22 միլիոն բնակչություն ունեցող քաղաք է, արդեն բախվում է ջրի լուրջ ճգնաժամի՝ մի շարք խնդիրների պատճառով, ներառյալ եղանակային անբարենպաստ պայմանները, քաոսային քաղաքաշինությունը և արտահոսող ենթակառուցվածքները, նշում է հեռուստաալիքը:

Քաղաքի մի քանի շրջաններ շաբաթներ շարունակ տառապում են ջրի պակասից, իսկ անձրևների սեզոնի մեկնարկին դեռ չորս ամիս կա, ասել է Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանից Դոմինգես Սարմիենտոն:

Անցյալ տարի իշխանությունները դադարեցրին ջրի մատակարարումը Կուցամալա գետից՝ պատճառաբանելով սաստիկ երաշտը: Նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ասել է, որ իշխանություններն աշխատում են ջրի հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ։

352