Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի և 12-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում, 11-12-ի ցերեկը, 13-14-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 12-14-ը առանձին հատվածներում՝ հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ի ցերեկը, 10-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, մայիսի 12-14-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում մայիսի 9-ի ցերեկը, 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

227