
Կանադացի դերասան Քենեթ Միտչելը, որն առավել հայտնի է «Աստղային ճանապարհ. բացահայտում» սերիալներում (2017-ից մինչ օրս) և «Կապիտան Մարվել» (2019) ֆիլմում իր դերերով, մահացել է 50 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո:
Ինչպես հայտնել է նրա ընտանիքը Instagram սոցիալական ցանցում, դերասանը մահացել է փետրվարի 24-ին՝ ավելի քան հինգ տարի ամիոտրոֆիկ կողային սկլերոզի ( կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկ դեգեներատիվ հիվանդություն) դեմ պայքարելուց հետո։
Իր դերասանական կարիերայի ընթացքում նա նկարահանվել է մոտ 60 ֆիլմում, այդ թվում՝ «Զորակոչիկը» (2003 թ.), ինչպես նաև «CSI: Miami» (CSI: Miami, 2002-2012), «The Mentalist», (2008-2015), «Ստիր ինձ» (2009-2011) հեռուստասերիալներում:
Մահից առաջ նա խնդրել է, որ իրեն տրված բոլոր նվերներն օգտագործվեն ամիոտրոֆիկ կողային սկլերոզի հետազոտության և հիվանդ երեխաներին աջակցելու համար։