Եվրախորհրդարանը երեքշաբթի՝ փետրվարի 27-ին, Ստրասբուրգում քննարկել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հարցերը։

«Մենք ականատես ենք պատմական պահի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում, դրանք երբեք այսքան մոտ չեն եղել»,- ասել է Միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը:

Նրա խոսքով, այժմ Բրյուսելի առաջնահերթությունը Հայաստանում կայունության հաստատումն է, որպեսզի նա կարողանա ինքնուրույն կատարել արտաքին քաղաքական ընտրությունը։ Այդ նպատակով ԵՄ-ն զարգացնում է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, ինչպես նաև ավելացնում է ներդրումները տնտեսության մեջ։

«Սպասվող ճանապարհը կարող է դժվար լինել», - զգուշացրել է եվրահանձնակատարը: «Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրել են քաղաքական, տնտեսական և անվտանգության կախվածության, հնարավոր չէ մեկ գիշերվա ընթացքում հաղթահարել»,- ասել է նա։

568