ԱՄՆ-ն 40 տոննա հումանիտար օգնություն է տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Քևին Ստիլը և դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները փետրվարի 27-ին հանդիպել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ՝ տրամադրելու ավելի քան 40 տոննա հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Վանաձորում ու մոտակա համայնքներում հանգրվանած անձանց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան «Ֆեյսբուքի» էջից։
«Օգնությունը, որը ներառում էր մահճակալներ, ներքնակներ, կահույք, մանկական սայլակներ և հագուստ, տրամադրվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Հումանիտար օգնության ծրագրով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
28 Փետրվար, 2024 21:51
290
ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրությանը, որ քայլեր ձեռնարկի և ապահովի Արցախի հայերի անվտանգ վերադարձը հայրենիք. Քենեդի կրտսեր
29 Դեկտեմբեր, 2023 14:10
ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ կանցկացվեն
15 Նոյեմբեր, 2023 16:56
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը քննարկեց Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
08 Սեպտեմբեր, 2023 14:32