Եվրախորհրդարանը Ստրասբուրգում փետրվարի 27-ին  քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը։

Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն իր ելույթի ընթացքում ընդգծել է Հայաստանի՝ Եվրոպայում քրիստոնեություն ընդունած առաջին երկիրը լինելու փաստը և նշել, որ Հայաստանն այժմ վերադառնում է իր արմատներին։  Նա հավելել է, որ Հայաստանը, վերապրելով ցեղասպանությունը և կորցնելով իր հողերի մեծ մասը, այժմ խաղաղ կյանք է ցանկանում՝ ասելով, որ Եվրոպան իր տունն է։ Նա նշել է, որ կրեմլյան լրատվամիջոցներից մեկի ռեպորտաժում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը և վիրավորական ձևակերպումներըՀայաստանը Ռուսաստանի "подбрюшье"՝ «փորատակ» անվանելը անընդունելի են. «Միայն գաղութատիրական կայսրությունները կարող են նման եզրույթ կիրառել։ Այդ է պատճառը, որ հայերը ցանկանում են սերտացնել հարաբերությունները ԵՄ ընտանիքի հետ, որտեղ ազգությունները հավասարապես են հարգվում»։

Նա հավելել է, որ ԵՄ-ն պետք է ընդունի Հայաստանի առաջ պարզած ձեռքը, քանի որ դա նպաստավոր է ոչ միայն Հայաստանի, այլև հենց ԵՄ-ի համար։  

 

613