Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ընդունելով Վրաստանի վերաբերյալ հերթական խիստ բանաձևը՝ Եվրախորհրդարանը հայտնվել է քաղաքակրթական անդունդում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Մենք խոսում ենք Եվրոպական միությանը քաղաքակրթական անդունդ քարշ տալու մասին, մինչդեռ Եվրոպական խորհրդարանն արդեն իսկ այնտեղ է և մեզ հետ խոսում է հենց այդ դիրքից։ Ուստի, նախքան նրանց հայտարարությունները քննարկման արժանի կհամարվեն, նրանք պետք է նախ դուրս գան այդ քաղաքակրթական անդունդից. միայն այդ դեպքում նրանց խոսքը կշիռ կունենա»,- լրագրողներին ասել է Պապուաշվիլին՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը։

Հինգշաբթի օրը Եվրոպական խորհրդարանի պատգամավորները բանաձև են ընդունել, որով դատապարտում են ընդդիմադիր կուսակցություններն արգելելու՝ Վրաստանի իշխանությունների ծրագրերը, կոչ անում ազատ արձակել բանտարկված ընդդիմադիր գործիչներին և պահանջում են, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Բիձինա Իվանիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նկատմամբ։

74