Այս պահին կա ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար, որոնք քննարկվում են պարետատան հետ: Արդյոք սեպտեմբերի 1-ին աշակերտները կկարողանան դպրոց գնալ. Araratnews.am-ի հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանն ասաց

 

«Առաջին և մեզ համար ամենաանցանկալի տարբերակն ուսումնական տարին հեռավար սկսելն է: Երկրորդ տարբերակը բոլոր դպրոցներում դասերի վերսկսումն է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, երրորդ՝ ամենաարդյունավետ առաջարկը, տարբերակված ուսուցմանն անցնելն է՝ հաշվի առնելով, որ մենք ունենք աշակերտների տարբեր թվով դպրոցներ»:

 

Araratnews.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալը նաև հիշեցրեց, որ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական պրոցեսի կազմակերպման հարցում խնդիրներ չեն լինի։

 

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտում տեղի ունեցող ռեֆորմների առնչությամբ ասել էր, որ անկախ բարձրացրած աղմուկից՝ դրանք իրականացվելու են, իսկ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել էր, որ փոփոխություններով նպաստում են հանրակրթության բովանդակության փոփոխություններին, և ընդգծել էր, որ մանիպուլյացիան չի անցնելու:

 

Հայկ Մագոյան

 

3759