«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռում 23-ամյա տղան կորցրել է գիտակցությունը։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Եկատերինբուրգում,- տեղեկացնում է Mash տելեգրամյան ալիք Նիկիտան Օմսկից թռչում էր Մոսկվա։ Երբ նրա վիճակը վատացել է՝ բորտուղեկցորդուհիները փորձել են կենդանացնել ուղեւորին, սակայն անարդյունք։ Օդանավի վայրէջքից հետո շտապօգնության մեքենան տղային տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ մենինգիտ են ախտորոշել և տեղափոխել այլ կլինիկական հիվանդանոց։ Այժմ Նիկիտայի հետ թռչող ուղևորները վարակվելու վտանգի տակ են, քանի որ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կենցաղային շփման միջոցով:

1089