

Այնպես չէ, որ բանակցային սենյակում մթնոլորտը այդպես շատ պոզիտիվ է: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Երբ բանակցությունների ընթացքում խոսք գնաց այն մասին, որ պետք է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, օրինակ՝ Ադրբեջանի հայտարարությունների մեջ դուք նկատել եք, որ Ադրբեջանն ասում է՝ մենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք և տարածքային պահանջներ չունենք, բայց ինչու՞ է շարունակվում այդ խոսակցությունը»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Բրյուսելի բանակցային սենյակում հարց է ծագել, թե ինչ է նկատի ունեցել Ադրբեջանը Հայաստանի ամբողջական տարածք ասելով, և ինչ է նկատի ունեցել Հայաստանը՝ Ադրբեջանի ամբողջական տարածք ասելով. «Եվ այնտեղ առաջացավ գաղափար, որ դուրս գանք և հայտարարենք այն թիվը, որը նշված է խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակության մեջ»:
Մանրամասները տեսանյութում