Կասեցվել է դեղագործական ընկերության՝ մթնոլորտային օդն աղտոտող անշարժ աղբյուրների շահագործումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Մասիս համայնքում դեղագործությամբ զբաղվող «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգմամբ պարզել են, որ Ընկերությունն առանց մթնոլորտային օդ սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության իրականացնում է գազի այրում:
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է մթնոլորտային օդն աղտոտող անշարժ աղբյուրների շահագործումը:
Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ:
13 Մարտ, 2024 10:25
7460