ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2024 թվականի հուլիսի 9-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրության համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացվել է տեղեկատվություն, ըստ որի՝ OZEMPIC (semaglutide) դեղի երեք սերիաները (LP6FB32, NARO074, MP5ES11) կեղծ են։

 

«Նշենք, որ OZEMPIK դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում, իսկ վերոնշյալ սերիաների օրինական ներմուծված լինելու վերաբերյալ առկա չեն տվյալներ։

 

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի օգտագործումից»,- ասված է հաղորդագրության մեջ։

416