Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ դրական է եղել։
«Ինչպես ես հասկանում եմ Ուիթկոֆի կողմից ինձ տրամադրված տեղեկատվությունից և ստացված զեկույցից, հանդիպումը դրական էր, ոչ մի անսպասելի բան, ոչ մի անակնկալ»,- նշել է պետքարտուղարը։
Ռուբիոն նշել է, որ Ուիթքոֆը այս հանդիպման արդյունքները կներկայացնի Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։
Նա նաև կրկնել է, որ Վաշինգտոնը չի սահմանափակել Կիևի մուտքը SpaceX-ի Starlink արբանյակային համակարգ։
«Այն, ինչը կարող եմ վստահորեն ասել, այն է, որ ո՛չ Միացյալ Նահանգների նախագահը, ո՛չ էլ մեր համակարգի որևէ այլ անդամ երբևէ որևէ փոփոխություն չի պահանջել այս համակարգում։ Մենք չենք կարող մասնավոր ընկերությանը թելադրել, թե ինչ որոշումներ պետք է կայացնի կամ չկայացի»,- հավելել է նա։
Երեքշաբթի օրը Օսլոյում բանակցություններ են տեղի ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորենի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ԱՄՆ նախագահի դեսպաններ Ուիթքոֆի և Քուշների միջև։