Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-ին, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մինչև հոկտեմբերի 22-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերն սպասվում է, 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ին և 24-ին, 25-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
21 Հոկտեմբեր, 2026 10:05
72