Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 24-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 21-22-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հոկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-22-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

19 Հոկտեմբեր, 2026 15:10
184