Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 19–30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` COP17-ի «Կանաչ գոտում», ԿԳՄՍ նախարարությունը կներկայացնի առանձին տաղավար։ Համակարգի կազմակերպությունների մասնակցությամբ հանրության համար նախատեսվում են կրթական, մշակութային, երիտասարդական և սպորտային միջոցառումներ։ Տաղավարը բաց կլինի ամեն օր՝ ժամը 10։00–20։00-ն։

Հոկտեմբերի 19 - Հանրակրթություն

  • «Գաղափարից՝ կանաչ ազդեցություն․ նախագծային ուսուցումը հանուն բնության և կայուն ապագայի» նախագիծ («Այբ» դպրոց, ժամը 10։00–13։00-ն)

  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների աշխատանքներ, «Կլիմայական արկղիկ» ծրագիր՝ սովորողների մասնակցությամբ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն, ժամը 10։00–15։00-ն)

  • «ԱԲ սերունդ» ծրագիր (ԿԳՄՍՆ և FAST հիմնադրամ, ժամը 13։00–20։00-ն)

  • «Հողի պտղաբերություն․ մշակաբույսերի համար հողի հարմարության դասակարգում», «Wildeye» (Երևանի թիվ 190 ավագ դպրոց, ժամը 13։00–20։00-ն)

  • «Անտառային հրդեհների հայտնաբերում» (Չարենցավանի ավագ դպրոց, ժամը 13։00–20։00-ն)

  • «Biowatch» (Վաղարշապատի ավագ դպրոց, ժամը 13։00–20։00-ն)

Հոկտեմբերի 20 - Մշակույթ

  • «Բնության կոդերը. բույս, թել, փայտ, կավ, մետաղ» (Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, ժամը 10։00–15։00-ն)

  • «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն» (Հայաստանի պատմության թանգարան, ժամը 10։00–15։00-ն)

  • «Արարչագործություն և մարդկային վերափոխում» (Երվանդ Քոչարի թանգարան, ժամը 12։00–15։00-ն)

  • Ստեղծարար ոլորտների դրամաշնորհային ծրագրեր և թատերահամերգային կազմակերպությունների միջոցառումներ (ԿԳՄՍՆ, ժամը 15։00–20։00-ն․ նախատեսված է 8–10 կազմակերպության հերթափոխային մասնակցություն՝ յուրաքանչյուրը` շուրջ 30 րոպե)

Հոկտեմբերի 21 - Գիտություն և բարձրագույն կրթություն

  • Գիտության ոլորտի դրամաշնորհներ (ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, ժամը 10։00–20։00-ն)

  • «Ակադեմիական քաղաք» ծրագիր (ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, ժամը 10։00–20։00-ն)

Հոկտեմբերի 22 - Սպորտ

  • Առողջ ապրելակերպի միջոցառումների ներկայացում (ԿԳՄՍՆ, ժամը 10։00–20։00-ն)

Հոկտեմբերի 23 - Երիտասարդություն

  • Արթիկի, Ախուրյանի և Գյումրու երիտասարդական կենտրոնների ծրագրեր, «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի շրջանակում՝ «Մեղրամոմե բուժիչ վիրակապեր» և «Գազատար խողովակի գազի արտահոսք հայտնաբերող ռոբոտ» նախագծեր, «Մատնահետք թիմ» սոցիալական ձեռներեցության ծրագիր՝ թղթի և կտորի թափոններից նոր իրերի ու էկոպայուսակների պատրաստում (ժամը 10։00–14։00-ն)

  • «ԱԿԱՍ», «Արարատ» երիտասարդական կենտրոնների, ԼՈՖԹ-ի Իջևանի, Նոյեմբերյանի և Մեղրիի կենտրոնների ծրագրեր, «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նախագծեր և Մարիամ Մկրտչյանի՝ թափոններից մագնիսների պատրաստման սոցիալական ձեռներեցության ծրագիր (ժամը 14։00–20։00-ն)

Հոկտեմբերի 24 - Մասնագիտական կրթություն և ուսուցում

  • «Հող–ջուր–բույս–կենսաբազմազանություն–ռեսուրս–բերք–մասնագետ» կրթական ցուցադրական մոդել, կաթիլային ոռոգում, թվային գործիքներ և սիմուլյացիոն խաղ (Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ, ժամը 10։00–20։00-ն)

  • «Երիտասարդները կենսաբազմազանության արահետներում» նախաձեռնության արդյունքներ, բուսական արտադրանքի ցուցադրություն և թեյի հյուրասիրություն (Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ, Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն, ժամը 10։00–20։00-ն)

Հոկտեմբերի 25 - Մշակույթ

  • Ստեղծարար ոլորտների դրամաշնորհային ծրագրեր և թատերահամերգային կազմակերպությունների միջոցառումներ (ԿԳՄՍՆ, ժամը 10։00–15։00-ն․ նախատեսված է 8–10 կազմակերպության հերթափոխային մասնակցություն՝ յուրաքանչյուրը` շուրջ 30 րոպե)

  • «Կոմիտասը՝ բնության երգիչ» (Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, ժամը 15։00–17։00-ն)

  • «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» (Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, ժամը 15։00–17։00-ն)

  • «Կենաց ծառը. բնությունը Մարտիրոս Սարյանի արվեստում» (Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ժամը 15։00–17։00-ն)

Հոկտեմբերի 26 - Գիտություն և բարձրագույն կրթություն

  • Գիտության ոլորտի դրամաշնորհներ (ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, ժամը 10։00–20։00-ն)

  • «Ակադեմիական քաղաք» ծրագիր (ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, ժամը 10։00–20։00-ն)

Հոկտեմբերի 27 - Սպորտ

  • Հայաստանում անցկացված և 2027 թվականին անցկացվելիք մարզական միջոցառումների ներկայացում (ԿԳՄՍՆ, ժամը 10։00–20։00-ն)

Հոկտեմբերի 28 - Երիտասարդություն

  • «Ծովեմ», «Ճամբարե» և Գավառի երիտասարդական կենտրոնների ծրագրեր, «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի շրջանակում Եղվարդի թիվ 1 դպրոցի հայտի ներկայացում և Պարգև Սանեյանի «Տպագրված անցյալ» սոցիալական ձեռներեցության ծրագիր (ժամը 10։00–14։00-ն)

  • Էջմիածնի, Արմավիրի և Խոյի երիտասարդական կենտրոնների ծրագրեր, «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նախագծեր, Իրինա Քամալյանի «Ձեռագործ առարկաներ» և Հարութ Տոնոյանի «Թեստի միջոցով պատրաստված օծանելիքներ» սոցիալական ձեռներեցության ծրագրեր (ժամը 14։00–20։00-ն)

Հոկտեմբերի 29 - Կրթություն

  • «Ապագա ագրարայինների կանաչ նախաձեռնությունները» ցուցադրություն և վարպետաց դաս (ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ, ժամը 10։00–20։00-ն)

  • «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթացի ներկայացում («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ, ժամը 15։00–20։00-ն)

Հոկտեմբերի 30 - Մշակույթ

  • «Մատյաններից քամված համն ու բույրը» (Մատենադարան, ժամը 10։00–15։00-ն)

  • «Քարեղեն հիշողություն, ապրող բնություն. ժառանգության պահպանությունը հանուն ապագայի» (Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն, ժամը 10։00–15։00-ն)

  • «Կենդանի հող» (Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, ժամը 10։00–15։00-ն)

  • «Գրադարանները՝ կանաչ ապագայի համար. վերականգնում, թվայնացում և պատասխանատու պահպանում» (Հայաստանի ազգային գրադարան, ժամը 10։00–15։00-ն)

  • «Կանաչ գրադարանից դեպի կանաչ մոլորակ» (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, ժամը 10։00–15։00-ն)

  • Ստեղծարար ոլորտների դրամաշնորհային ծրագրեր և թատերահամերգային կազմակերպությունների միջոցառումներ (ԿԳՄՍՆ, ժամը 15։00–20։00-ն․ նախատեսված է 8–10 կազմակերպության հերթափոխային մասնակցություն՝ յուրաքանչյուրը` շուրջ 30 րոպե)։

88