Արայի ամառանոցների ձորում ջրատար է վթարվել. հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով։ Այս մասին տեղեկացնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից:
«Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ջրատարից սնվող տարածքներում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում։ Քիչ հետո կհրապարակենք նաև հասցեները»,- ասվում է հաղորդագրությունում։
21 Հոկտեմբեր, 2026 10:27
87