Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը լրագրող Թաքեր Կառլսոնի հարցազրույցում խոսել է աշխարհի տարբեր ծայրերում հակամարտությունների կարգավորման ԱՄՆ ռազմավարության մասին։

Նրա խոսքով, եթե վստահություն չկա, որ հակամարտությունը կարող է լուծվել երկխոսության միջոցով, «ինչո՞ ւպետք է ժամանակս վատնեմ։ Կամ ԱՄՆ ժամանակը։

«Իսկ որ ավելի վատ է՝ ինչո՞ւ գնամ նախագահի մոտ և նրան խորհուրդ տամ, որ մենք կարող էինք ինչ-որ բան ավարտել երկխոսությամբ և հետո արդյունավետ գործել, իսկ հետո մենք այդքան արդյունավետ լինել չկարողանանք։

Սա վատ քաղաքական դեղատոմս է, եթե ես չեմ մասնակցում այդ գործին, գնահատականներ չեմ անում, որպեսզի հնարավորություն ունենամ վերադառնալկ նախագահի մոտ եւ ասել. «Ես կարծում եմ՝ մենք կարող ենք ավարտել երկխոսությունը», բայց դա այդպես չէ։ Ի դեպ, այս հաշվարկները նույնը կլինեն նաեւ իրանցիների, ռուսների եւ ուկրաինացիների դեպքում։ Եվ դրանք նույնը կլինեն Ադրբեջանի եւ Հայաստանի պարագայում»,- ասել է Ուիթքոֆը։

Նրա խոսքով՝ այդ սկզբունքները կիրառելի են բոլոր այդ հակամարտությունների հանդեպ, որոնց մասին ԱՄՆ-ը կարող է խոսել։

372