Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է եռակողմ գագաթնաժողովի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, ինչը կարող է հանգեցնել աշխարհի ազդեցության ոլորտների նոր բաժանման:

Այս մասին ասվում է The Wall Street Journal (WSJ)-ի խմբագրական հոդվածում, որտեղ այս ամենը համեմատում է հավանական հանդիպումը 1945 թվականի Յալթայի համաժողովի հետ։

Խմբագրականի համաձայն՝ Թրամփը վաղուց է հետաքրքրված Ռուսաստանի և Չինաստանի հետ լայնածավալ համաձայնագրերի կնքմամբ, և նրա ներկայիս քաղաքականությունը Ուկրաինայի և Եվրոպայի նկատմամբ կարող է ավելի լայն ռազմավարության մաս կազմել: WSJ-ն կարծում է, որ ռուսական նավթի և դիզելային վառելիքի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերջերս մեղմացումը կարող է վկայել Վաշինգտոնի՝ Մոսկվայի հետ ավելի հավակնոտ համաձայնագրերի կնքման ցանկության մասին։

Թերթը կարծում է, որ նման համաձայնագրերը կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի պառակտման, թուլացնել Ամերիկայի դիրքերը Խաղաղ օվկիանոսում և մեծացնել Չինաստանի ճնշումը Թայվանի վրա։

81