Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանն ընդունել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին և ԿԲ ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ապահովման մեխանիզմների ներդրմանը, առկա տվյալների անհամապատասխանությունների հայտնաբերման և դրանց վերաբերյալ հաղորդման ընթացակարգերի սահմանմանը, ինչպես նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակմանն առնչվող հարցեր։
Նախաձեռնության նպատակն է ապահովել Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 6-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ տրված՝ իրավաբանական անձանց գործունեության թափանցիկության և իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների ամբողջականության ապահովման վերաբերյալ հանձնարարականների կատարումը։