Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր էր հոկտեմբերի սկզբին վերսկսել Իրանի դեմ հարվածները, սակայն հրաժարվել էր այդ ծրագրերից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման պատճառով. չորեքշաբթի օրը հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իսրայելի զինված ուժերը պատրաստել էին ինտենսիվ գործողությունների ծրագրեր, որոնք նախատեսված էին այս ամսվա սկզբին, սակայն հետաձգել էին դրանք, քանի որ Դոնալդ Թրամփը բացառել էր հարձակումների վերսկսումը ԱՄՆ միջանկյալ ընտրություններից առաջ»,- գրել է թերթը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Իսրայելը պլանավորել էր գործողությունը սկսել հոկտեմբերի 10-ին և շարունակել այն մի քանի օր։ Նպատակակետերը պետք է լինեին Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ էլեկտրակայանները և միջուկային օբյեկտները։
Հոկտեմբերի սկզբին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Թրամփը և Նեթանյահուն քննարկել են Իրանի դեմ նոր լայնածավալ գործողություն սկսելու հնարավորությունը մինչև Իսրայելի և ԱՄՆ-ի ընտրությունները։