Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը գաղտնի այց է կատարել Աբու Դաբի. հայտնում է իսրայելական «12-րդ ալիք» հեռուստաընկերությունը։

Աղբյուրների տեղեկություններով՝ Նեթանյահուն առավոտյան մասնավոր ինքնաթիռով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, այնտեղ անցկացրել ամբողջ օրը և երեկոյան վերադարձել Իսրայել։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այցի նպատակը ԱՄԷ նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ առանձնազրույցն է եղել։

Զրույցի թեման չի հստակեցվում։ Նեթանյահուի գրասենյակը տեղեկությունը չի մեկնաբանել։

«12-րդ ալիքի» հաղորդմամբ՝ Նեթանյահուի այցը տեղի է ունեցել այն հրապարակումների ֆոնին, ըստ որոնց՝ ԱՄԷ նախագահը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից կարճ ժամանակ առաջ անձամբ նախազգուշացրել էր նրան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից աննախադեպ հարձակման սպառնալիքի մասին։

74