Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոր տվյալների համաձայն՝ Դուբայից Թել Ավիվ իրականացվող Flydubai-ի չվերթի օդաչուները եղել են Օմանի և ԱՄԷ-ի քաղաքացիներ, այլ ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նախկինում հաղորդվել էր։ Այս մասին հայտնել է «Cedar News»-ը՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները։
Ըստ պարբերականի՝ օդաչուն, որը կասկածվում է ինքնաթիռում վտանգավոր միջադեպ հրահրելու մեջ, Օմանի քաղաքացի է։ Ենթադրվում է, որ անձնակազմի մյուս անդամն Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի է։
Իսրայելական «Channel 14»-ը պնդում է, որ հենց օմանցի օդաչուն է փորձել Boeing 737 MAX-ը կտրուկ վայրէջքի տանել՝ ստիպելով մյուս օդաչուին միջամտել։ Միևնույն ժամանակ, իսրայելական լրատվամիջոցները շարունակում են ուսումնասիրել օդաչուների խցիկում վեճի հավանականությունը։