ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել միջուկային ծրագիրը, բայց ոչ ուրանի հարստացումը․ Ուիթքոֆ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ քննարկել խաղաղ միջուկային ծրագիրը, բայց կտրականապես դեմ է ուրանի հարստացմանը Իսլամական Հանրապետությունում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։
«Այժմ Իրանի հետ բանակցությունները կլինեն այն մասին, թե ինչպես ենք մենք վերակառուցելու ձեզ համար [Իրանի] քաղաքացիական միջուկային ծրագիրը, որպեսզի այն դառնա ավելի լավը և չներառի ուրանի հարստացումը», - ասել է նա չորեքշաբթի օրը CNBC-ին տված հարցազրույցում:
Ուիթքոֆը հավելել է, որ ծրագրերի նմանատիպ մոդելներ գոյություն ունեն «ԱՄԷ-ում և շատ այլ երկրներում»: ԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդի խոսքով՝ Թեհրանը «ուրանը հարստացնելու կարիք չունի՝ միջուկային էներգիայով զբաղվելու համար»:
26 Հունիս, 2025 10:48
188
Հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ. Կառավարությունը՝ Սյունիքն ԱՄՆ-ին զիջելու մասին
23 Հուլիս, 2025 16:53
Մհեր Գրիգորյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները
22 Հուլիս, 2025 16:24
Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, ԱՄՆ-ն ևս բաց է դրանց համար
22 Հուլիս, 2025 11:54