Երևանում պայթուցիկների տեղադրման գործով կալանավորվածները դաշնակցական են. տեսանյութ

Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, իրավապահները Երևան քաղաքում 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպքեր են բացահայտել։
Մասնավորապես պայթուցիկներ են տեղադրվել ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի ղեկավարած «Միավորված աշխատանքային կուսակցության գրասենյակի» և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ։
MediaNews-ի տեղեկություններով ահաբեկչության կազմակերպիչները, ովքեր ակնհայտ հակաիշխանական հայացքներ ունեն, դաշնակցական են։
14 Մարտ, 2024 02:54
1370