Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Վլադիմիր Պուտինին ուղղված իր շնորհավորանքում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում իր վերընտրվելը լիովին արտացոլում է երկրի ժողովրդի աջակցությունը, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

«Վերջին տարիներին ռուս ժողովուրդը միավորվել է, հաղթահարել մարտահրավերները և կայուն առաջընթաց գրանցել ազգային զարգացման և վերածննդի ուղղությամբ», - ասել է Չինաստանի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ «Պուտինի վերընտրվելը լիովին արտացոլում է այն փաստը, որ ռուս ժողովուրդը աջակցում է նրան»։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան Ռուսաստանում նախագահական ընտրություններում տարած հաղթանակի և պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հայտնում է Մոսկվայում Իրանի դեսպանատունը։

540