Նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Ռուսաստան ժամանած Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։
Երկու ղեկավարների հանդիպումը կայացել է հուլիսի 24-ի երեկոյան։
Բանակցությունների սկզբում Ասադը հայտարարել է, որ մտադիր է Պուտինի հետ Կրեմլում քննարկել աշխարհում և Եվրասիական տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հնարավոր հեռանկարներն ու սցենարները։
«Հաշվի առնելով այն բոլոր իրադարձությունները, որոնք այսօր տեղի են ունենում ամբողջ աշխարհում և Եվրասիական տարածաշրջանում, մեր այսօրվա հանդիպումը շատ կարևոր է թվում այս իրադարձությունների զարգացման բոլոր մանրամասները, հնարավոր հեռանկարներն ու սցենարները քննարկելու համար»,- ասել է նա։
Ըստ Սիրիայի նախագահի՝ իր այցը Ռուսաստան համընկնում է այն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի հետ, որոնք տասնամյակների ընթացքում «շատ բարդ փորձություններ են անցել»։