«Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի՝ հետախուզման մեջ գտնվող եղբորորդին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա օպերացիա են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում:
Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստան է ժամանում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Նոյ Արզաքանցյանը:
Ոստիկանները արդեն «Զվարթնոց» օդանավակայանում նկատում են նրան ու հենց այնտեղից էլ տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նրա նկատմամբ հետախուզական գործ է կազմվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի մեղադրանքով:
Նոյ Արզաքանցյանը Տիգրան Արզաքանցյանի եղբորորդին է:
20 Մարտ, 2024 21:22
1068
Երևանում այլևս չկան հին նատրիումային լուսատուներ․ Տիգրան Ավինյան
13 Հուլիս, 2026 22:07
Տիգրան Վիրաբյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
01 Հուլիս, 2026 11:29
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
16 Հունիս, 2026 12:28
«Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Տիգրան Արզաքանցյանին
31 Դեկտեմբեր, 2023 14:55
Արտակ Գալստյանը ինձանից գումար էր պահանջում, ասում, որ եղբոր համար է. Տիգրան Արզաքանցյան
27 Հունիս, 2023 18:21
Այդ անբարոյականը սկսում է գրել, վերջում ժամ է դնում վրաս. Արզաքանցյանը մանրամասնել է, թե ինչ է պահանջել իրենից «Դոգ»-ը
27 Հունիս, 2023 18:06