Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ պատմամշակութային սերտ կապերի, ընդհանուր արժեհամակարգի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված դարավոր բարեկամությունը, որն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման համար:
Լիահույս եմ, որ առկա զգալի ներուժի իրացումը կնպաստի հայ-հունական բազմոլորտ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:
25 Մարտ, 2024 14:11
202
Հանրապետության նախագահն ընդունել է Հունաստանի դեսպանին. տեսանյութ
26 Մարտ, 2024 14:50
Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
15 Մարտ, 2024 10:20
ՀՀ-ի ու Հունաստանի պաշտպանության նախարարները հանդես են եկել հայտարարություններով. տեսանյութ
04 Մարտ, 2024 16:21