Ինտերը հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
![](https://araratnews.am/admin/images/1714310484.jpg)
Իտալական Ա Սերիայի 34-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Ինտեր»-«Տորինո» հանդիպումը։
«Ինտերը» դեռ նախորդ տուրում ապահովել էր իր համար հոբելյանական՝ 20-րդ չեմպիոնությունը։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Այս խաղում դուբլ ձևակերպեց Չալհանօղլուն։
Մեկնարկայն րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 63-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստն այսօրվա խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Այս խաղից հետո «Ինտերն» իր ակտիվում ունի 89 միավոր։ «Տորինոն» 46 միավորով 10-րդն է մրցաշարային աղյուսակում։
28 Ապրիլ, 2024 17:21
948
Մխիթարյանը հույսը դնում է ինձ վրա՝ որպես Հայաստանի հավաքականի առաջատար. Սպերցյան
16 Հուլիս, 2024 21:29
Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին (լուսանկար)
16 Հունիս, 2024 16:22
Ռուբիկ Մխիթարյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր
13 Հունիս, 2024 17:00