Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» ստուգողական հանդիպում անցկացրեց՝ մրցելով «Լումեցանեի» հետ: Միլանյան գրանդը վստահ հաղթանակ տոնեց 2-0 հաշվով:

​«Ներաձուրիների» կազմում հանդիպման հաշիվը խաղակեսի սկզբում՝ 14-րդ րոպեին, բացեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպումից հետո «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է Մխիթարյանի գոլի տեսանյութը և կատարել հետևյալ գրառումը.

«Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից»։

​Միլանյան թիմի երկրորդ գոլի հեղինակ դարձավ Ռիչի Ագբոնիֆոն: Նա փոխարինման դուրս եկավ հանդիպման 50-րդ րոպեին և ընդամենը 12 րոպե անց՝ 62-րդ րոպեին, ձևակերպեց վերջնական հաշիվը:

​Նշենք, որ սա «Ինտերի» վերջին ընկերական հանդիպումն էր միջազգային դադարի ընթացքում: Թիմը պաշտոնական ելույթները կվերսկսի հոկտեմբերի 10-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունելով «Պարմային»:

76