Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կաբո Վերդեի ազգային հավաքականի պաշտպան Սիդնի Կաբրալն արժանացել է աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն գոլի հեղինակի մրցանակին: Հաղթողը որոշվել է ՖԻՖԱ-ի կողմից անցկացված երկրպագուների քվեարկության արդյունքում։
Կաբրալն իր գոլը հեղինակել էր Արգենտինայի հավաքականի դեմ 1/16 եզրափակիչի խաղում։ Աֆրիկյան թիմը լրացուցիչ ժամանակում զիջել էր 2-3 հաշվով, սակայն հանդիպման 103-րդ րոպեին պաշտպանը շրջանցել էր Ալեքսիս Մակ Ալիստերին և գնդակն անկասելի հարվածով ուղարկել Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասի վերին անկյունը:
Քվեարկության արդյունքում Կաբրալն առաջ է անցել Ուզբեկստանի հավաքականի հարձակվող Էլդոր Շոմուրոդովից, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայիթիի հավաքականի հարձակվող Վիլսոն Իզիդորը։
Նշենք, որ այս մրցանակին հավակնում էին նաև այնպիսի աստղեր, ինչպիսիք են Կիլիան Մբապեն, Լիոնել Մեսսին, Ջուդ Բելինգեմն ու Ֆերան Տորեսը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի չեմպիոն է հռչակվել Իսպանիայի հավաքականը՝ եզրափակիչում նվազագույն՝ 1-0 հաշվով պարտության մատնելով Արգենտինային: