Ավելի քան մեկ տարի հոսանք չունենալուց հետո այն վերականգնվել է
Ավելի քան մեկ տարի է, ինչ Րաֆֆու 111 շենքի հարակից տարածքում գտնվող սեփական տան բնակիչները ինչ-ինչ պատճառներով հոսանքազրկված էին։ Չնայած դրան՝ բնակիչներն ապրում էին իրենց առօրյա կյանքով, հավատացած լինելով, որ անպայման կլուծվի այդ հարցը։ Եվ նրանք չէին սխալվում, այդպես էլ եղավ։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն առաջինն էր, որ սատարեց բնակչիներին, ովքեր հայտնվել էին դժվարին իրավիճակում։ Եվ նրա անմիջական հանձնարարությամբ հոսանքը վերականգնվեց:
Բնակիչների գոհունակությունը գոհացրեց նաև վարչական շրջանի ղեկավարին, քանզի ապրում էր այնտեղ հաշմանդամություն ունեցող երեխա։ Բնակիչները այսուհետ կունենան անխափան հոսանք։
27 Մարտ, 2024 18:08
510