Հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է՝ բացառությամբ մի քանի շենքերի. ՀԷՑ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀԷՑ-ի «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհը ժամը 21:10-ի դրությամբ մարվել է։
Ժամը 22:30-ի դրությամբ՝ հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է՝ բացառությամբ մի քանի բազմաբնակարան շենքերի (մի քանի հարյուր բաժանորդ), որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի առաջիկա 2-3 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։
27 Սեպտեմբեր, 2026 23:13
149