Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը երկարաձգվեց, ընդլայնվեց նաև շահառուների շրջանակը։
Ուշագրավ է, որ կառավարության այս որոշմանն անդրադարձել է Արտակ Բեգլարյանը։ Երազախաբ եղած պատանու նման՝ վերջինիս կարծիքով, իբրև օրեր առաջ Ազատության հրապարակում ԼՂ-ից բռնի տեղահանվածների հանրահավաքն է պատճառը, որ ՀՀ կառավարությունը «40 հազար+10 հազար դրամի» ծրագիրը որոշել է երկարաձգել։
Եթե Արտակ Բեգլարյանի կարծիքով ՀՀ կառավարության որոշումը իր ու իր կողմնակիցների շնորհիվ է, ապա ու՞մ կամ ինչի՞ շնորհիվ է ՀՀ կառավարությունն ընդհանրապես սկսել «40+10 հազարի» ծրագիրը կամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության մյուս ծրագրերը։
Իսկ իրականում Արտակ Բեգլարյանի ու վերջինիս շրջապատի կողմից փորձ է արվում իրենց վերագրել կառավարության որոշման դափնիները։