Դուշանբեում և Վախդատում, ինչպես Crocus City Hall-ում, ահաբեկչություններ էին նախապատրաստվում։ Այս մասին հայտնում է Sputnik Տաջիկստանը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ մարտի 22-ին ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով մոտ 15 մարդ է բերման ենթարկվել։

«Ըստ հետաքննության՝ նրանք Դուշանբեում և Վախդատում պետք է իրականացնեին Մոսկվայի ահաբեկչության նման հարձակում։ Նրանք հարձակում էին նախապատրաստում Նովրուզի տոնակատարության ժամանակ, երբ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, ինչը կհանգեցներ զանգվածային զոհերի»,- զրուցակցի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Նա պարզաբանել է, որ ձերբակալվածների մեծ մասը Վախդատի բնակիչներ են, մնացածը՝ Դուշանբեից և այլ շրջաններից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տաջիկստանի մայրաքաղաքի արվարձաններից մեկի ինը բնակիչներ ձերբակալվել են «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հեղինակների հետ կապերի համար։ 

598